Բուլղարիայի իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում պետական սահմանի անվտանգությունը բարձրացնելու նպատակով' ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով:

 

Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' վկայակոչելով Բոլղարիայի ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Սվիտլոզար Լազարովին:

 

«Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգությունից հետո մեր երկրին նույնպես սպառնում է ահաբեկչական հարձակումների վտանգը: Այդ իսկ պատճառով այժմ իշխանությունների կողմից լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում ազգային սահմանների պաշտպանությունը ամրապնդելու համար, մասնավորապես Թուրքիայի հետ», - ասել է Լազարովը: