Երեկ, Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղած իր ցավակցական նամակում, Արամ Ա. Կաթողիկոսը Հայ եկեղեցու և հատկապես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից դատապարտել է Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունները՝ նշելով. «Մեր եկեղեցին հավատում է կրոնների, մշակույթների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքին, հասկացողությանը և լայնախոհությանը: Մեր եկեղեցին նաև հանձնառու է հարցերի խաղաղ լուծմանը և աշխարհում արդարության ու մարդկության իրավունքի սկզբունքների վրա հիմնված խաղաղությանը»:
Նորին Սրբությունն իր նամակում շեշտել է, որ Հայ եկեղեցին կշարունակի նպաստել միջկրոնական երկխոսությանը:
Նամակի վերջում, Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահին, ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին: