Հայաստանում եւ սփյուռքում մեծ հետաքրքրությամբ են սպասում հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատում քննվելիք թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, գործի առնչությամբ միջազգային իրավունքի մասնագետները շեշտում են, որ այն կարող է նախադեպ հանդիսանալ հետագայում թեմայի առնչությամբ այլ հայցերի քննության ժամանակ: Հայաստանը որպես երրորդ երկիր դատավարությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել դեռեւս օգոստոսին: Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում կներկայացնի հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ հանրահայտ դատապաշտպան Ամալ Ալամուդին Քլունին: Լիբանանում ծնված Ամալը Եվրոպական դատարանի գործերում բավական մեծ փորձ ունի: Նա մասնակցել է մ ի քանի խոշոր դատավարությունների, ինչպիսիք են Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությունը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործը, Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատա րանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան< i> պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Թուրքիան:
Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը' մարդկության դեմ կատարած հանցանքիը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետեւեցին նաեւ Սլովակիան եւ Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն: