Ռուս սահմանապահների կողմից գիշերը թուրքական սահմանի մոտ հայտնաբերվել է Վալերի Պերմյակովը: Այս պահին նա գնվում է ռուսական զորամասում: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:


Վերջինիս խոսքով՝ կատարվել են առաջին անհրաժեշտ համատեղ քննչական գործողությունները:

 

«Գյումրիում է գտնվում քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը: Պերմյակովը հարցաքննվել է, նա ցուցմունք է տվել և պատմել դեպքերի զարգացման մասին»,- ասաց Սոնա Տռուզյանը:

 

Նշենք, որ ավելի վաղ news.am-ը գրել էր, որ Պերմյակովը ցուցմունք է տվել և պատմել է, որ դուրս է եկել «պոստից», ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է: