Հանկարծական ստուգումների սկզբունքը, որը հաջողությամբ Է իրեն դրսեւորել ռուսական բանակում, այժմ լայնորեն կկիրառվի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական ուժերի զորավարժություններ անցկացնելիս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Կրասնայա զվեզդա» թերում հրա պարակված հարցազրույցում հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

«ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի համատեղ մարտական պատրաստությունն այժմ կիրականացվի նորամուծությունների օգտագործմամբ: Այսպես կոչված հանկարծակիության տարրը, որը վերջին ժամանակներս կիրառվում Է ՌԴ-ի զինված ուժերում եւ ապացուցել Է իր արդյունավետությունը, այժմ պարտադիր կարգով կկիրառվի նաեւ ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի համատեղ զինավարժանքների ընթացքում»,- ասել Է նա:

 

Դա կապված Է ամենից առաջ դրա բոլոր փուլերում գործողության իրականացումը կատարելագործելու անհրաժեշտության հետ՝ սկսած նախապատրաստումից, փոխադրումից եւ զինառայողներին զինավարժանքների վայրեր տանելիս սահմանների, ասել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա հավելել Է, որ աշխատանքի կարեւոր ուղղություն Է նաեւ ՀԱՊԿ-ի պետությունների բոլոր զինված ուժերի հանդերձումը համատեղելի սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով: