Մինչեւ այս տարվա վերջը կստեղծվեն ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժեր, ինչպես նաեւ կազմակերպությունում կձեւավորվեն կիբեռսպառնալիքների դեմ պայքարի հատուկ գործողությունների ուժեր: Այդ մասին հունիսի 25-ին ԲԵԼՏԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք հասկացանք, որ ՀԱՊԿ-ում ձեւավորված ուժերի համար հարկավոր են գործողության անցկացման վայրեր դրանց փոխադրման միջոցներ: Ուստի ես նպատակահարմար եմ համարում ստեղծել ՀԱՊԿ-ի հավաքական ավիացիոն ուժեր… Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մենք կավարտենք դրանց ձեւավորումը»,-ասել Է Բորդյուժան:
Խոսելով ՀԱՊԿ-ի հատուկ գործողությունների ուժերի մասին՝ գլխավոր քարտուղարը նշել Է, որ այդ ստորաբաժանումները կոչված են հատուկ ձեւերով ու մեթոդներով ապահովել աջակցությունը ՀԱՊԿ-ի այս կամ այն զինված կազմավորման գործունեությանը: «Դա միանգամայն անհրաժեշտ միջոցառում Է ժամանակակից պատերազմի պայմաններում: Այդ հատուկ ստորաբաժանումները կարող են հակազդել կիբեռգրոհներին, հատուկ միջոցների օգտագործմամբ որսալ այս կամ այն ազդանշանները, տեղեկատվական հաղորդումները եւ այլն»,-նշել Է Բորդյուժան:
Նրա խոսքով՝ պլանավորվում Է, որ կլինեն մի ամբողջ շարք ստորաբաժանումներ, այդ թվում՝ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների ստորաբաժանում:
ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները քաղաքական համագործակցության համակողմանի զարգացումն Է, ռազմական բաղադրիչի զարգացումն ու կատարելագործումը, միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի անօրինական շրջանառությանը եւ այլ սպառնալիքներին հակազդելը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրվել Է ԱՊՀ-ի մասնակից վեց պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: