Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է բացառիկ դեպքերում իր նիստերն անցկացնել հեռախոսով, որպեսզի առավելագույնս արագացնի որոշումների ընդունումը առանձնապես կարեւոր հարցերի վերաբերյալ:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նախարարների կաբինետի դիվանատանը, համապատասխան տեխնիկական հարցերը ենթադրվում Է լուծել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջը: Դրանք կապված են, մասնավորապես, այն բանի հետ, թե ինչ հեռախոսներ պետք Է օգտագործվեն նման խորհրդակցություններ անցկացնելու համար, ինչպես պետք Է ապահովվի գաղտնիությունը եւ պաշտպանությունը գաղտնալսումներից:

 

Նաեւ որոշվել Է կազմակերպել հեռախոսային խորհրդակցության պաշտոնական ձայնագրման հուսալի մեխանիզմ, որն արձանագրության դեր Է խաղալու:

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ դեռ անցյալ տարվա ամռանը կաբինետը որոշել Էր արդիականացնել ճգնաժամային իրավիճակներին հակազդելու համակարգը, ներառյալ ահաբեկիչների գործողությունները, ճապոնական ջրերում չճանաչված նավերի կամ սուզանավերի հայտնվելը:

 

Ինչպես հայտնում են կառավարական աղբյուրները, արտակարգ իրավիճակներում հեռախոսով նիստեր անցկացնելու որոշումը կապված Է առաջին հերթին Չինաստանի հետ Ճապոնիայի հարաբերություններում լարվածության աճի եւ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի զարգացման հետ: