Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից՝ hանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր է հղել հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Հեռագրում ասվում է.

 

«Հարգելի , Հերմինե Միքայելի,

 

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խորհրդարանին և ողջ հայ ժողովրդին՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ: Մեր կառավարությունը խստիվ դատապարտում է այդ նողկալի արարքը: Գոյություն չունի որևէ դրդապատճառ, որը կարդարացներ անմեղ մարդկանց սպանությունը: Վստահ ենք, որ մեղավ որները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ: Հուսով ենք , որ այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա»: