Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից տուժած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը անփոփոխ է: Երեխայի վիճակը կայուն ծանր է: Սակայն բժիշկները դրական են գնահատում այն հանգամանքը, որ երեխայի վիճակը կայուն է:

 

Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է: Հունվարի 16-ին կայացած վիրահատությունից առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ և աշխարհի առաջատար բժիշկների մասնակցությամբ հրավիրվել է չորրորդ կոնսիլիումը երեխայի առողջական վիճակը գնահատելու նպատակով: