Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի կարգ կանցկացվի Մոսկվայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը, հոգեհանգստի կարգը տեղի կունենա հունվարի 18-ին ժամը 13:00-ին, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

 

Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: