ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունվարի 19-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 478.28 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.82 դրամով և կազմել 555.52 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով' կազմելով 7.41 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.79 դրամով և կազմել 725.22 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունվարի 16-ին կազմել է 18 հազար 644.19 դրամ, արծաթի գինը՝ 260.18 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 405.85 դրամ: