ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հուլիսի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով' կազմելով 472.22 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.04 դրամով և կազմել 525.44 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով' կազմելով 8.54 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.85 դրամով և կազմել 739.35 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 1-ին կազմել է 17 հազար 778.38 դրամ, արծաթի գինը՝ 238.36 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 366.44 դրամ: