ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 3-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.41 դրամով և կազմել 476.23 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.46 դրամով և կազմել 539.76 դրամ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.35 դրամով' կազմելով 7.14 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.57 դրամով և կազմել 715.3 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 3-ին կազմել է 19 հազար 312.49 դրամ, արծաթի գինը՝ 259.29 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 711.01 դրամ: