ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' մայիսի 8-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 10 լումայով և կազմել 413.19 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.69 դրամով և կազմել 576.07 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.18 դրամով՝ կազ մելով 11.82 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով և կազմել 700.85 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մայիսի 8-ին կազմել է 17 հազար 216.54 դրամ, արծաթի գինը՝ 260.9 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 169.34 դրամ։