ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունիսի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.34 դրամով' կազմելով 473.08 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.84 դրամով և կազմել 537.37 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով' կազմելով 8.82 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.4 դրամով և կազմել 750.02 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 22-ին կազմել է 18 հազար 303.56 դրամ, արծաթի գինը՝ 245.18 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 502.71 դրամ: