Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Ժողովդրավարական ուժերի հարթակը կազմակերպել է միջոցառում «Ցեղասպանության 100-րդ, Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցը» խորագրով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, արարողությանը մասնակցել են մեծ թվով մարդիկ: Նրանք 8 մոմ են վառել Դինքի հիշատակին «Վիլլա Լեոն» այգում տնկած ծառի տակ և հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին: Միջոցառմանը ընթերցվել են բանաստեղծություններ, կատարվել են երգեր, ինչպես նաև ցուցադրվել է Ցեղասպանությունից մինչև Դինքի սպանությունը պատմող տեսաֆիլմ:
Արարողությանը խոսքով հանդես է եկել թուրք գրող, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն, ով նշել է, որ հայերի կոտորածերը շարունակվել են նաև 1915 թվականից հետո: «Վերջին հայն էլ Հրանտ Դինքն էր, ով սպանվեց ութ տարի առաջ, և դրանով ամբողջացավ հայերի կոտորածը»,- ասել է Զարաքոլուն: Նա համեմատություն է արել ժամանակակից Թուրքիայի և իսլամիստ ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման միջև' ընդգծելով, որ անցյալում հայերի դեմ իրականացված ոճրագործություններն այսօր արվում են քրդերի դեմ: