Միջազգային ֆինանսական կառույցները 2014 թվականի հունվար-նոյեմբերին 33 մլրդ 246.9 մլն դրամ են տրամադրել Հայաստանում շինարարության ոլորտին: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 15.2 տոկոսով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' շինարարության նպատակով տրամադրված ֆինանսավորման կեսը բաժին է ընկել Ասիական զարգացման բանկի ծրագրերին՝ շուրջ 19 մլրդ 10 մլն դրամ: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվել է 5 մլրդ 426.5 մլն դրամի շինարարություն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցների հաշվին՝ 5մլրդ 271.9 մլն դրամի, իսկ Գերմանիայի զարգացման բանկի միջոցներով՝ մոտ 2 մլրդ 130 մլն դրամի: 2014 թվականի 11 ամսում միջազգային վարկերի միջոցով իրականացված շինարարության մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է շուրջ 10 տոկոս:

 

Հունվար-նոյեմբերին պետական բյուջեյի միջոցներով իրականացվել է 52 մլրդ 385.9 մլն դրամի շինարարություն, համայնքների միջոցներով' 15 մլրդ 320.9 մլն դրամի շինարարություն: