Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Ամասիայի շրջանի համանախագահ Միթհաթ Չելիքը Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ արած հայտարարության պատճառով կանչվել է հարցաքննության:

 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը:

 

Դինքի հիշատակին նվիրված միջոցառման կազմակերպիչն Ամասիայում հենց տվյալ կուսակցությունն էր, որի անունից էլ ելույթ է ունեցել Չելիքը: Ելույթում հնչեցված խոսքերի համար Անվտանգության տարածքային բաժինը կուսակցության շրջանային ղեկավարին կանչել է հարցաքննության: Թե ինչն է եղել անվտանգության բաժանմունքի անհանգստության և դժգոհության պատճառը, հայտնի չէ: