Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երրորդ անգամ անընդմեջ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին հայտնում է AFP-ն:

 

Երդմնակալության ժամանակ Մորալեսը բարձրացնելով ձախ ձեռքը' նշել է. «Հանուն Բոլիվիայի ժողովրդի և բոլոր մարդկային էակների հավասարության»:

 

Մորալեսը հանդիսանում է Բոլիվիայի նախագահ 2006 թվականից, նրա գործունեության ժամկետն ավարտվում է 2020 թվականին: