Դանիել Օրտեգան հունվարի 10-ին չորրորդ անգամ ստանձնել է Նիկարագուայի նախագահի պաշտոնը, որպեսզի երկիրը ղեկավարի մինչեւ 2022 թվականը: Telesur հեռուստաալիքը ցուցադրել է երկրի մայրաքաղաք Մանագուայում կայացած պաշտոնակալության արարողությունը, որին ներկա են եղել բազմաթիվ օտարերկրացի հյուրեր, ներառյալ Թայվանի, Վենեսուելայի, Սալվադորի, Հոնդուրասի եւ Բոլիվիայի ղեկավարները:
Այս անգամ Օրտեգան նախագահելու եկել ոչ միայնակ, այլ իր տիկնոջ՝ Ռոսարիո Մուրիլիոյի հետ միասին, որը պաշտոնավարելու է որպես երկրի փոխնախագահ: Ավելի վաղ նա Նիկարագուայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն էր:
2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում Օրտեգան հաղթել է առաջին փուլում՝ հավաքելով ձայների ավելի քան 72 տոկոսը: Ընդ որում Օրտեգան օգտվում է խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունից (92 պատգամավորներից 71-ի):
Օրտեգան, որն ադեն 71 տարեկան է, առաջին անգամ նախագահական աթոռն զբաղեցրել է հեռավոր 1985 թվականին եւ կառավարել մինչեւ 1990 թվականը: Այնուհետեւ նրան հաջողվել է իշխանության վեադառնալ միայն 2007 թվականին՝ նախորդ տարվա վերջին կայացած ընտրությունների արդյունքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: