ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Կապիտոլիումի աստիճաններին: Նա հավատարմության երդում տվեց սահմանադրությանը և երկրին:
«Ես ՝ Ջոզեֆ Ռոբինետ Բայդեն կրտսերը, հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն հանդես եմ գալու որպես ԱՄՆ նախագահ և ամբողջ ուժով ծառայելու, պահպանելու և պաշտպանելու եմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Թող Աստված օգնի ինձ»:
Բայդենը երդվեց՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որն իր առջևում էր պահել կինը ՝ Ջիլլ Բայդենը:
Երդվելուց հետո նրան շնորհավորեց երդումն ընդունած ԱՄՆ-ի գերագույն դատարանի անդամ Ջոն Ռոբերթսը, ով կանգնած էր նրա առջև: Բայդենը երդվել է Աստվածաշնչով, որը 127 տարի պատկանել է իր ընտանիքին:
Երդմնակալությանը մասնակցել են երկրի նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման, ինչպես նաև նախկին փոխնախագահ Մայքլ Փենսը, ով չի մասնակցել Էնդրյուս ռազմաբազայում Դոնալդ Թրամփի հրաժեշտի արարողությանը: Պետության նախկին ղեկավարը, խախտելով երկարամյա ավանդույթները, չի մասնակցել արարողությանը, ընտանիքի հետ առավոտյան մեկնել է Ֆլորիդայի իր կալվածք: