Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը'վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ցուցակի առաջին հորիզոնականը երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

 

Վարկանիշի առաջին հնգյակը փոփոխություններ է կրել'համեմատած նախորդ տարվա հետ: Հինգերորդ հորիզոնականից երկրորդ է տեղափոխվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Բարաք Օբաման, ընդհակառակը, երկրորդ հորիզոնականից իջել է երրորդ:

 

 

Չորրորդ տեղում, ինչպես և 2014-ին էր, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է: Հնգյակը եզրափակում է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը, ով նախկինում վարկանիշի երրորդ հորիզոնականում էր:

 

 

Վեցերորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, նրան հետևում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջենեթ Ելենը: Ութերորդ տեղում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, իսկ իններորդ հորիզոնականում նրա հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդին է: Տասնյակը եզրափակում է Google-ի հիմնադիր Լարի Փեյջը:

 

 

Այս տարի վարկանիշում ներառվել է 73 մարդ, այդ թվում'9 կին: Ցուցակը հրապարակվում է ամեն տարի 2009 թվականից: