Բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել է որպես «Տարվա մարդ». հայտնում է Ria.ru-ն։

 

Ըստ The Times-ի' 2013 թվականը Պուտինի համար դարձել է մեծ ձեռքբերումների տարի' հատկապես քաղաքական ասպարեզում։ Դրանց թվում պարբերականը նշում է Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում, վարած քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ, երկրի ներսում կատարվող իրադարձությունները, փոխհարաբերություններն ընդդիմության հետ։

 

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջին Պուտինը գլխավորել էր բարձրաստիճան ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականը' ըստ Forbes ամսագրի: