Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանշային աղյուսյակը, որը հրապարակել է Forbes-ը:

 

Պուտինը բարելավել է իր դիրքերը նախորդ` 2012 թվականի համեմատ 2 հորիզոնականով` առաջ անցնելով անցյալ տարվա առաջատար` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից, ով այս անգամ 2-րդն է: 3-րդ հորիզոնականում հայտնվել է Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը:

 

4-րդ հորիզոնականում է Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Անգելա Մերկելը, որին հաջորդում է Բիլ Գեյթսը: