Ավստրիան պատրաստ է օգնել Ուկրաինայի բնակչությանը, ինչպես նաև ֆինանսավորել ժամանակավոր կացարանների շինարարությունը Դոնբասի 500 փախստականների համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ-ին:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում մարտերի հետևանքով կտրուկ ավելացել է ներքին տեղահանված անձանց թիվը՝ մինչև 921 000: Եվս մոտ 600 000 մարդ փախստական է այլ երկրներում, հիմնականում՝ Ռուսաստանում:

 

«Ավստրիան մտադրություն է հայտնել ֆինանսավորել ժամանակավոր կացարանների շինարարությունը Դոնբասի 500 փախստականների համար և մասնակցել այլ նախագծերի' Ուկրաինայի քաղբնակչությանն օգնելու համար»,- հայտնել է գերատեսչությունը' հղում անելով Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին։

 

Վերջինս նման հայտարարություն է արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հետ բանակցությունների ընթացքում: