Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինները ֆիքսել են Ուկրաինայի ուժայինների զրահամեքենաները Դոնբասի բնակելի թաղամասերից մեկում, լրագրողներին հայտնել են Լուգանսկի պաշտպանության վարչության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Լուգանսկի ժողովրդական ոստիկանությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը էլեկտրոնային պատերազմի միջոցներ են օգտագործում՝ միջամտելու ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անօդաչու սարքերի աշխատանքին Դոնբասի շփման գծի մոտ։
«Հակառակորդը, խախտելով լրացուցիչ միջոցառումների երրորդ կետը, շարունակում է զենք և զինտեխնիկա տեղակայել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքի բնակավայրերում»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ժողովրդական աշխարհազորայինները ֆիքսել են Ուկրաինայի անվտանգության ուժերի զրահամեքենաները Մուրատովո գյուղի բնակելի թաղամասում՝ Դոնբասի շփման գծի մոտ։