Աշխարհի 31 երկրի բնակիչների 70 տոկոսից ավելին կողմ է Հայոց ցեղասպխանության միջազգային ճանաչմանը, այդ թվում Թուրքիայի բնակչության 33 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հարցումն իրականացրել են Քաղաքական նորարարությունների միջազգային հիմնադրամը և www.fondationshoah.org-ը:

 

«Գալիք հիշողությունները» աշխատությունում հրապարակված տվյալների համաձայն' 31 երկրների բնակչության 70 տոկոսից ավելին 1915-ին երիտթուրքերի կողմից հայ ժողովորդի նկատմամբ կատարածը որակել է որպես Ցեղասպանություն:

 

Աշխատությունում տպագրված նյութը և ուսումնասիրություններն առնչվում են նախորդ դարում տեղի ունեցած հակամարտություններին, ողբերգական դեպքերին, այդ թվում Առաջին և Երկրորդ աշխարհամարտերին:

 

Տարբեր հարցերի շուրջ, այդ թվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցումն անցկացվել է Գերմանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Կանադայում, Չինաստանում, Խորվաթիայում, Դանիայում, Իսպանիայում, Էստոնիայում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հունգարիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Չեխիայում, Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Սերբիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում և Ուկրիանայում:

 

Հարցմանը և ուսումնասիրություններին մասն ակցել են նշված երկրների 16-29 տարեկան երիտասարդներ: