Ադրբեջանցի փաստաբան և իրավապաշտպան Գյունայ Իսմայիլովան անհայտ անձի կողմից ենթարկվել է հարձակման:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

Հունվարի 26-ի երեկոյան, երբ փաստաբանը գնացել է տուն, անհայտ անձը շքամուտքում հարձակվել է նրա վրա և ցանկացել է հարվածել: Իսմայիլովան սկսել է բղավել և ուժգին բախել առաջին հարկի բնակարանի դուռը, ինչի արդյունքում հարևանները դուրս են եկել, իսկ հարձակվողը դիմել է փախուստի:

 

Փաստաբանը դիմել է ոստիականություն և հայտնել, որ հարձակում գործած տղամարդը եղել է միջահասակ: Նրա համոզմամբ' անհայտ անձը չի ցանկացել իրեն թալանել, քանի որ անգամ պայուսակը չի փորձել խլել:

 

Հարձակվողին նկարագրելուց հետո պարզվել է, որ Իսմայիլովայի քույրը նրան մի քանի անգամ տեսել է դրսում իրենց պատուհանին նայելիս: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

 

Գյունայ Իսմայիլովան Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի փոխտնօերնն է եղել, ներկայում պաշտպանում է այդ հաստատության շահերը: Ինստիտուտի գրասենյակը դատախազության կողմից իրականացված հետախուզությունից հետո կնքվել է: Իսմայիլովան, ինչպես նաև մյուս աշխատակիցները բազմիցս կանչվել են հարցաքննության: Դատախազությունն արգելել է նրան դուրս գալ երկրից: