Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հհեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարգում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության՝ ռազմական ոլորտում առկա երկկողմ պայմանագրերը:

 

միջեւ երկկողմ հարգանք եւ համագործակցություն: Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ոչ միայն իր դաժանությամբ է ցնցել հայ հանրությանը, այլ նաեւ այդ եղեռնագործության քրեական վարույթի իրականացումը եւ մեղադրյալին կալանքի տակ վերցնելը Ռուսաստանի Դաշնության կողմից արդարացի եւ իրավաչափ բողոք է բարձրացրել հասարակության շրջանում:

 

Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերի եւ «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) եւ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին& raquo; (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված պայմանագրերը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում Է՝ հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման եւ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին»:

 

Որպես ԱԺ հայտարարության նախագծի հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ 2015թ. հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գյումրի քաղաքում, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ Հայաստանի Հանրապետության յոթ անձանց սպանություն, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ, նրանցից մեկին՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին պատճառվել էին ծանր մարմնական վնասվածքներ, որի հետեւանքով նա մահացել է հիվանդանոցում:

 

Սերյոժա Կարապետի, Հասմիկ Ռաֆիկի, Աիդա Սերյոժայի, Արմեն Սերյոժայի, Արաքսյա Անդրանիկի, Հասմիկ Արմենի եւ Սերյոժա Արմենի Ավ ետիսյանների սպանության գործով կասկածյալ Վալերի Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելը կանխվել է, նրան ձերբակալել են, որից հետո ապօրինի տեղափոխել են Գյումրիում տեղակայաված Ռուսասատանի Դաշնության 102-րդ ռազմաբազա: Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Վալերի Պերմյակովին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: