2014 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 557 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 8-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 191 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
- հայտարարվել է նկատողություն' 69,
- հայտարարվել է խիստ նկատողություն' 55,
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին' 15,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով' 2,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից' 50:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014 թ. ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 33 նյութեր: