2013 թ. ընթացքում Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 529 ծառայողական քննությունն և ուսումնասիրություն, այդ թվում 10-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 141 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, այդ թվում՝

 

- հայտարարվել է նկատողություն' 55,

 

- հայտարարվել է խիստ նկատողություն' 38,

 

- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին' 7,

 

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից' 41:

 

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և այլ նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 20 նյութ: