Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը կարգապահական տույժի է ենթարկվել: Վերջինիս նկատողություն է հայտարարվել: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Օրեր առաջ Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նրա նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն՝ Facebook սոցիալական ցանցում լրագրությանը տված որակումների համար: