Ինչպես հայտնում է itar-tass-ը, Չինաստանի կոմունիստական կուսակցության համաձայն՝ նախորդ տարի 182. 000 չինացի պաշտոնյա կարգապահական խախտումներ է թույլ տվել, ինչը 2012 թվականի ցուցանիշը գերազանցում է 13,3 %-ով: Այդ մասին ասված է Չինաստանի կոմունիստական կուսակցության կարգապահության վերահսկման հարցերով կենտրոնական հանձնաժողովի զեկույցում:

 

Փաստաթղթում նշվում է, որ դեպքերի մեծ մասի պարագայում Չինաստանի կոմկուսը սահմանափակվել է կարգապահական տույժերով, իսկ մոտ 48. 000 պաշտոնյա ենթարկվել է վարչական պատասխանատվության:

 

Զեկույցի հեղինակներն առանձին նշում են մի շարք խոշոր պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին: