Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազությունը 2014թ. բացել է 3664 գործ' ավելի քան 4 հազար պաշտոնատար անձանց մասնակցությամբ, որոնք կասկածվում են պետական միջոցների յուրացման ու կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնել է Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժոու Ցզյանը' գրում է ՌԻԱ Նովոստին:
«2014թ. ընդհանուր առմամբ դատախազությունը բացել է 3364 կոռուպցիոն գործ' 4040 պետական ծառայողների մասնակցությամբ, այդ թվում' 589-ը' քաղաքների մակարդակով: Ներգրավված միջոցների ընդհանուր գումարը կազմել է 1 մլն յուան (164 հազար դոլար)»,- հայտնել է Չժոու Ցզյանը'զեկույցով հանդես գալով Պեկինում ամեն տարի անցկացվող Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական հավաքին:
Զեկույցի համաձայն' ընդհանուր առմամբ պաշտոնեական հանցագործությունների կատարման կասկածանքով հետաքննություն է անցկացվել 55 հազար 101 մարդու նկատմամբ, ինչը 7,4%-ով ավելի է, քան նախորդ տարի:
Կոռուպցիայի դեմ խոշորամասշտաբ արշավը սկսվել է 2012-ից, երբ իշխանության եկավ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: