Իրանի ղեկավարության հատուկ ներկայացուցիչ Ալի Աքբար Վելայաթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Իսլամական Հանրապետության նրա պաշտոնակից Հասան Ռոուհանիի ուղերձը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:

 

ՌԻԱ Նովոստին նշում Է Պուտինը Վելայաթիին ընդունել է հունվարի 28-ին: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր եւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի առանձին խնդիրներ:

 

Իրանական գործակալության տվյալներով՝ հանդիպումը շարունակվել է մոտ մեկ ժամ: Դրա ընթացքում Իրանի հատուկ ներկայացուցիչը եւ Ռուսաստանի նախագահը «կարծիքներ են փոխանակել» Ռոուհանիի ուղերձի շուրջ: Ուղերձի բովանդակությունը չի մեկնաբանվում: