Գործարար Սիլվա Համբարձումյանը Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանից գնած գործարանը հացի եւ խմորեղենի արտադրամաս է դարձրել: Աշխատանքները արդեն ավարտին է հասցրել'մոնտաժը ավարտել են եւ ապրիլին պատրաստվում են այն շահագործել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:

Հարցին, թե ինչով է տարբերվելու իր արտադրամասը շուկայում գործող մի շարք, այլ արտադրամասերից ասաց.«Շատ բանով, որ տեսնեք նոր կարող եք պատկերացնել: Հումքի մեջ քիմիկատներ չենք օգտագործում: Մեր ալյուրի որակը շատ լավն է: Ավելին' կարող է նենց լինի, որ երբ մենք մտնենք շուկա, հացի գինը իջնի»,- սահմանափակվեց Սիլվա Համբարձումյանը: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ Երիցյաններից գնած սուպերմարկետն էլ մնալու է, որպես սուպերմարկետ, սակայն վերանորոգումից եւ վերազինումից հետո ավելի է եվրոպականացվելու: Բացի այդ, սուպերմարկետը անվանափոխվելու է: Հացի եւ խմորեղենի արտադրամասի բացումից հետո անցնելու են սուպերմարկետի աշխատանքներին: