Ֆրանսիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել Է, որ կենդանիները զգացմունքներով օժտված Էակներ են, այլ ոչ թե «կահույք»:
Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը, Ֆրանսիայում կենդանիների կարգավիճակը քննարկվում Էր ավելի քան մեկ տարի: Բանավեճերի արդյունքում կենդանիներին ճանաչել են «զգալու ունակ կենդանի արարածներ», ընդունվել Է համապատասխան օրինագիծ:
Ավելի վաղ, 200 տարի առաջ Քաղաքացիական օրենսգիրքը կազմելիս, կենդանիները Ֆրանսիայում համարվում Էին «ապրանք կամ կահույք»:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Գյուղատնտեսական արտադրողների արհմիությունների ազգային ֆեդերացիայի (FNSEA) ներկայացուցիչները, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները կարող են վնասել ֆերմերների, առանձնապես անասնապահների շահերին: