Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը կսահմանվի ոչ իր նախագահության օրոք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Չեմ կարծում, որ դա կլինի վաղը, եւ չեմ կարծում, որ դա կլինի իմ նախագահության օրոք»,-հայտարարել Է Լուկաշենկոն հունվարի 29-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Բելառուսի նախագահը պատմել Է, որ միասնական արժույթի հարցը քննարկվել Է ԵՏՄ-ի երկրների ղեկավարների հետ: «Բայց միայն քննարկել ենք: Այդ հարցը մեր օրակարգում դրված չԷ»,-ասել Է նա:

 

«Միասնական արժույթին մոտենալու համար հարկավոր Է շատ հարցեր լուծել, այդ թվում՝ այն հարցերը, որոնք հետաձգված են մինչեւ 2025 թվական»,-հավելել Է Բելառուսի նախագահը: