Բարաք Օբաման`ԱՄՆ նախագահի պաշտոնում գնտվելու ամբողջ ժամանակահատվածում, գլխավոր հիասթափություն է համարում զենքի օգտագործման վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու անհաջող փորձերը: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

«Եթե տեսնեք հրաձգության հետևանքով զոհերի թիվը` դրանք տասնյակ հազարավոր մարդիկ են», - ասել է նա:

 

Նրա խոսքով` ամերիկացիների թիվը, ովքեր մահացել են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետևանքով, չի գերազանցել 100-ը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չարլսթոնի հրաձիգին» պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել 33 հոդվածներով: