Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գագաթնակետը կլինեն ապրիլի 22-24-ի միջոցառումները, բայց մինչ այդ և դրանից հետո ևս թե Հայաստանում, թե արտերկրում սպասվում են գիտական, կրթական, քաղաքական, մշակութային բնույթի տարբեր արարողություններ: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգ սյանը: «Առաջին խոշոր միջոցառումը մարտի 18-20-ին է' միջազգային մեդիա ֆորումը, այն կոչվելու «Արարատի ստորոտին», որն այս տարի ամբողջովին նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության տարելիցին: Մենք աշխատում ենք տարածաշրջանային հանձնախմբերի հետ, որպեսզի այդ մեդիաֆորումին ներկա լինեն տարբեր միջազգային, տարածաշրջանային ազդեցիկ լրատվամիջոցները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Վիգեն Սարգսյանը' ավելացնելով, որ դա լավ առիթ կլինի այդ լրագրողներին պատրաստելու ապրիլի 24-ի միջ ոցառումները լուսաբանելուն:

 

Ապրիլին 22-23-ին կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորումը, որը լինելու է հարթակ խոսելու ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ցեղասպանություն հանցագործության մասին:

 

Վիգեն Սարգսյանը անդրադարձավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգին' առանձնահատուկ կարևորելով այն փաստը, որ սրբադասումը հստակ թվեր չի նախատեսում:

 

Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կկայանա համաշխարհային հռչակ վայելող «System of a down» ռոք խմբի համերգը: Վիգեն Սարգսյանի խոսքով' խորհրդանշական է այն, որ հայերից բաղկացած այս խմբի անդամները մեծ պայքար են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ և նրանց է վստահված արվեստի ոլորտում բարձրաձայնել հարցը: «Կազմկոմիտեն որոշեց, որ շատ ճիշտ կլինի, եթե 100-րդ տարելիցի օրը այս պահանջը մշակույթի ոլորտում հնչեցնեն հենց իրենք' որպես միասնականության և պահանջատիրության առաջամարտիկների երիտասարդ սերնդի ներկայացուցիչնե ր»,-հայտնեց Վիգեն Սարգսյանը: Բացի այդ' խումբը 10 խոշոր համերգներ է ունենալու Լոնդոնում, Ամստերդամում, Բելգիայում, Մոսկայում, մի շարք այլ քաղաքներում: Այդ համերգների թեման Հայոց ցեղասպանությունն է լինելու, որը կրելու է «Արթնացնել հոգիները» խորագիրը:

 

Նույնը օրը երեկոյան տեղի կունենա նաև ավանդական դարձած ջահերով երթը, որին այս տարի ակնկալվում են մեծ թվով մասնակիցներ:

 

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում կանցկացվի ոգեկոչման հիմնական արարողությունը արտասահմանյան ներկայացուցչությունների մասնակցությամբ, նախատեսվում են ելույթներ, ժամանած պատվիրակությունների խոսքը: Երեկոյան կկանայա դասական երաժշտության մեծ համերգ, որում հանդես կգան բոլոր այն երկրներից, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ քայլեր են կատարել այդ ուղղությամբ»,-ավելացրեց Վիգեն Սարգսյանը:

 

Հունվարի 29-ին կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը նախագահում էր հանձնաժովողի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ծիծեռնակաբերդի բարձունքում ընթերցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: