«Իսլամական պետության» դեմ պայքարի 90 տոկոսն իրականացնում են քրդական փեշմերգա կոչվող ուժերը, սակայն ստացել են պահանջվածի 10 տոկոսից քիչ զենք և հանդերձանք: Այս մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի անվտանգության հարցերով խորհրդական Մասրուր Բարզանին՝ կոչ անելով օգնել ահաբեկիչների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով, դեկտեմբերին քրդական ուժերին ցուցաբերված օգնությունը քիչ է եղել:

 

Հունվարի ընթացքում քրդական փեշմերգա ուժերը ԻՊ-ի 836 ահաբեկիչների են ոչնչացրել: Այս մասին հայտարարել է Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներից Սայիդ Մամուզինին: Նրա խոսքով, վիճակագրական տվյալների համաձայն, ԻՊ-ը նախորդ ամսվա ընթացքում 42 կանանց է սպանել, բացի այդ, Մոսուլ քաղաքում 107 խաղաղ բնակիչների են սպանվել:

 

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 1-ին Բաղդադի արևմուտքում ԻՊ-ի դեմ ռամզական գործողությունների ընթացքում 20 ահաբեկիչներ են սպանվել:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդնե