Հայ առաքելական եկեղեցին այսօր' փետրվարի 3-ին, նշում է Սուրբ Սուքիասյանց վկաների հիշատակության օրը:
Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են, որոնք Տիրոջը խոստովանությամբ և աղոթքներով դիմակայել են բոլոր տեսակի դժվարությունների: Հայոց արքունիքում Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի' Սուքիասի անունով, հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել եւ ետ վերադարձնել նախկին պալատականներին' հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին' Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: