Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստան պլանավորված Է ապրիլին. սպասվում են նրա հանդիպումները Վրաստանի իր պաշտոնակցի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին Մինսկում հայտնել Է Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարար Լեոնիդ Զայացը:

 

«Նշանակալի իրադարձությունը՝ երկու երկրների նախագահների հանդիպումը Վրաստանում, տեղի կունենա ապրիլին»,-ասել Է նախարարը տնտեսական համագործակցության գծով բելառուսա-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

 

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նա վրացական պատվիրակությանն առաջարկել Է քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման քայլերը: Զայացը նշել Է, որ դրա մակարդակը չի կարող բավարարել երկու կողմերին, քանի որ չի համապատասխանում երկրների ներուժին:

 

Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարարն առաջարկել Է քննարկել միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը, որպեսզի «ապրիլին նախագահներին կներկայացվեն գործնական աշխատանքի արդյունքները»: