Գերմանիան շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային ամբողջականության, խնդրահարույց հարցերի խաղաղ կարգավորման և ինքնորոշման սկզբունքների հիման վրա լուծելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Գերմանիայի արտգործնախարարությունից:
«Գերմանիան խորապես անհանգստացած է վերջին շրջանում 1994 թվականի հրադադարի պայմանագրի պարբերական խախտումների առնչությամբ: Մենք շարունակելու ենք համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ նաև հաջորդ տարի, երբ կստանձնենք ԵԱՀԿ համանախագահությունը»,- հայտնել են արտգործնախարարությունից:
Նրանք նշել են, որ թեպետ պաշտոնական Բեռլինը տվյալ պահին այլընտրանք չի տեսնում Մինսկի խմբի ձևաչափին, այդուհանդերձ արդյունավետ կլիներ, եթե խնդրին Եվրամիությունը ևս ակտիվորեն միջամտեր: