Թուրքիայի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Դիարբեքիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, գործողության հետևանքով ձերբակալվել է Թուրքիայի ինը քաղաքացի:
Ձերբակալվածները մեղադրվում են երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ: Ներկայում կալանավորվածների գործով ընթանում է հետաքննություն: