Հայաստանի առևտրային բանկերը 2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ' տրամադրել են 2 տրլն 150 մլրդ 326 մլն դրամի վարկեր, որից վարկային ներդրումները կազմել են 1 տրլն 994 մլրդ 525 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' տրամադրված վարկերի հիմնական մասը' 1 տրլն 328 մլրդ 414 մլն դրամը կամ ամբողջ վարկային ներդրում ների 61.78 տոկոսը կազմել են արտարժույթով վարկերը: ՀՀ դրամով նախորդ տարի տրամադրվել է 666 մլրդ 111 մլն դրամի վարկավորում, որը կազմել է վարկային ներդրումների 30.98 տոկոսը:

 

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվայալներով' բանկերի ժամկետնանց վարկերի ծավալը 2014 թվականին կազմել է 32 մլրդ 531 մլն դրամ, որի 20 մլրդ 367 մլն դրամը կարճաժամկետ վարկերն են: Իսկ երկարաձգված վարկերի ծավալը նախորդ տարի գերզանցել է 123 մլրդ դրամը, ընդ որում 70 մլրդ դրամից ավելին եղել են երկարաժամկետ վարկերը:

 

 

Հայաստանում 2014 թվականի վերջի դրությամբ' գործում է 21 առևտրային բանկ, որից 20-ն' օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ։ Բանկերի շահույթը 2014 թվականին 42.34 տոկոսով նվազել է և կազմել 26.7 միլիարդ դրամ: Ընդ որում, 5 առևտրային բանկեր նախորդ տարի ավարտել են վնասով: