Գերմանիայի բնակիչների շուրջ 40 տոկոսը կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնաթողությունն Է պահանջում միգրացիոն ճգնաժամի կարգավորման նկատմամբ նրա մոտեցման պատճառով: Այդ մասին վկայում է INSA ինստիտուտի հարցումը, որն անցկացվել Է Focus գերմանական հանդեսի համար:

 

2015 թվականին Գերմանիան ընդունել է մոտավորապես 1,1 մլն փախստականների:

 

Հարցման տվյալների համաձայն՝ դրա մասնակիցների 39,9 տոկոսը հանդես Է եկել Մերկելի պաշտոնաթողության օգտին, կանցլերի հակառակորդների մեծ մասը բաժին Է ընկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներին (64,6 տոկոս): Կարծիքը, որ միգրացիոն ճգնաժամի հարցում կանցլերի քաղաքականությունը չի կարող նրա պաշտոնաթողության պատճառ դառնալ. պաշտպանել Է հարցվածների 45,2 տոկոսը:

 

Հարցմանը հունվարի 22-ից մինչեւ 25-ը մասնակցել են Գերմանիայի 2047 բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: