Գերմանացիների 68 տոկոսը դեմ Է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն: Հանրակցությանը այդ երկրի հնարավոր միանալուն հավանություն Է տվել հարցվածների 27 տոկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են Infratest Dimap սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքները որոնք ապրիլի 8-ին հրապարակվել են Die Welt գերմանական թերթում:
Բացի այդ, ԳՖՀ-ի բնակչության մեծամասնությունը հավանություն չի տվել փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ ԵՄ-ի ձեռք բերած պայմանավորվածություններին: 56 տոկոսը «ավելի շուտ վատ» Է վերաբերվում Թուրքիայի հետ գործարքին, 39 տոկոսը՝ «ավելի շուտ լավ»: Ընդ որում՝ գրեթե հավասար Է այն մարդկանց թիվը, ովքեր հավատում են փախստականների հոսքի նվազմանը եւ չեն հավատում դրան. 40 տոկոսը լավատեսորեն Է տրամադրված, 41 տոկոսը նշել Է, որ ոչինչ չի փոխվի:
Հարցմանը մասնակցել Է 1005 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: