ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արարատյան դաշտավայրում և Տավուշի մարզում գրեթե ավարտվել են խաղողի մթերումները․ ծավալներն այս տարի աճել են շուրջ 30 տոկոսով նախորդ տարվա համեմատ։ Նշված տարածաշրջաններում մթերման խնդիրներ գրեթե չկան, ավելին՝ կա մթերման գնի որոշակի աճ կոնյակի խաղողի տեսակների մասով։ Վայոց ձորի մարզում խաղողի մթերումները հիմնականում դեռ շարունակվում են․ մթերվել է շուրջ 500 տոննա խաղող։ 3000-3500 տոննա խաղող դեռ մթերման է ենթակա։
Աղավնաձոր համայնքում առաջացած խնդիրների վերաբերյալ հայտնում ենք, որ մթերումների հետ կապված խնդիրներ չկան։ Խնդիրը ֆերմերների և վերամշակողների առևտրային հարաբերերություններն են խաղողի գնի շուրջ․ ֆերմերներն առաջարկում են վերամշակողների համար ոչ ընդունելի բարձր գին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարութ յան պաշտոնյաները բանակցություններ են վարել վերամշակող ընկերություննների հետ գյուղատնտեսների հետ փոխշահավետ գործարք իրականացնելու վերաբերյալ։
Նախարարության պաշտոնյաներն այցելել են համայնք, ներկայացրել վերջին բանակցությունների արդյունքում գործարանների կողմից առաջարկվող գները․ «Արմենիա վայն»՝ 255 դրամ, «Երևանի շամպայն-գինիների գործարան»՝ 260 դրամ, «Պռոշյանի կոնյակի գործարան»՝ 257 դրամ, «Վեդի ալկո»՝ 250 դրամ։
Վերամշակողները պատրաստ են մթերել խաղողի առաջարկվող ամբողջ ծավալը նշված գնային առաջարկներով»։