Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր ռումինացի գործընկերոջ՝ Բոգդան Լուչիան Աուրեսկուի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդ իպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական կապերի, առեւտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված և մշակութային փոխգործակցության ընդլայնումը։

 

Նախարարները անդրադարձել են հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա երկրորդ կեսին Բուխարեստում։

 

Նախարար Աուրեսկուն բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Ռումինիայի քաղաքական, տենտեսական և մշակութային զարգացման գործընթացում։

 

Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Աուրեսկուն անդրադարձել են Հայաստան- Եվրոպական միություն հարաբերություններին։

 

Նախարար Աուրեսկուն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բուխարեստ։